Գ. Սահակյան. Խոսքի ազատության ապահովումը Հայաստանի իշխանությունների մշտական առաջնահերթություններից է
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ՝ լրագրողներին մաղթելով առողջություն, լավատեսություն ու հաջողություններ:
«Ձգտելով մարդկանց ներկայացնել ճշմարտությունը՝ ցավոք, մոլորակի տարբեր թեժ կետերում, ինչպես նաև խաղաղ պայմաններում զոհվում են թղթակիցներ ու ֆոտոլրագրողներ՝ մինչև վերջ հավատարիմ մնալով մասնագիտությանն ու ընտրած ճանապարհին:
Ժամանակակից արագ, այդ թվում՝ նաև տեղեկատվության ազդեցությամբ փոփոխվող աշխարհում, որը հաճախ աչքի է ընկնում նաև տեղեկատվական պատերազմներով, լրագրողի մասնագիտությունը ամենակարևորներից է և պահանջում է խիզախություն ու արդարամտություն, անաչառություն ու պատասխանատվություն:
Իրենց գործունեությամբ լրագրողները հանդես են գալիս որպես քաղաքացիական հասարակության կայացման ու կատարելագործման արդյունավետ միջոց և ակտիվ մասնակից, ում մատուցած հավաստի տեղեկատվությունից ու օբյեկտիվությունից, ինչու չէ, նաև նրա բարոյական կերպարից կախված են հասարակական կարծիքն ու հասարակության առողջությունը, մարդկանց, պետությունների ու ժողովուրդների ճակատագրեր:
Մեր երկրի ԶԼՄ-ները լրագրողական միջազգային ընտանիքի արժանապատիվ անդամն են, հայաստանյան քաղաքացիական հասարակության անքակտելի մասն ու նաև շարժիչ ուժը:
Խոսքի ու մարդու մյուս հիմնարար ազատությունների լիարժեք ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու լրագրողի և լրատվամիջոցների գործունեության համար ստեղծված պատշաճ միջավայրը Հայաստանի իշխանությունների մշտական առաջնահերթություններից են՝ որպես ժողովրդավարական պետության կենսագործունեության կարևոր նախապայմաններ»,-մասնավորապես ասված է ԱԺ նախագահի ուղերձում:
Նախորդող լուր՝
Այսօր լրագրողների համերաշխության օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում