Դիարբեքիրում ինքնաշեն ռումբի պայթյունից կոտրվել են հայկական եկեղեցու պատուհանները
Թուրքիայի արևելյան շրջաններում անհանգիստ վիճակը շարունակվում է: Դիարբեքիրի Սուր Շրջանում գտնվող հայկական պատմական Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու մոտակայքում ինքնաշեն ռումբ է պայթել, որի հետևանքով կոտրվել են եկեղեցում ապակիները:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թուրքական «aktifhaber» լրատվական կայքը գրել է, որ ռումբը տեղադրել էին «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները:
Բացի այն, որ եկեղեցու ապակիները կոտրվել են, եկեղեցու ցուցանակի վրա հայտնաբերվել են փամփուշտների հետքեր:
Շրջանի Հասըրլը թաղամասի մի շարք փողոցներում հայտնաբերվել են ականանետեր: Պարզվում են դեպքի մանրամասները: