Երևանում մեկ օրում վերելակի խափանման մասին երկու ահազանգ է ստացվել
Երևանյան շենքերում վերելակների աշխատանքի հետ կապված դժգոհությունները չեն դադարում: Միայն երեկ Երևանի կենտրոնում երկու տարբեր շենքերում վերելակները խափանվել են: Քաղաքացիներին այնտեղից դուրս են հանել փրկարարների օգնությամբ:
ՏԿԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 19.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 60 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 1990 թ. ծնված Լ. Ա.-ին դուրս են բերել վերելակից:
Մյուսը եղել է կեսօրին մոտ՝ ժամը 13.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 39/9 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 1962 թ. ծնված Ն. Մ.-ին դուրս են բերել վերելակից:
Մայրաքաղաքում վերելակների անսարքության մասին պատմող այլ հրապարակումներ՝
Եվս մի վտանգավոր «տրանսպորտ»՝ վերելակ
Վերելակն ընկել է. 35-ամյա քաղաքացին խցիկում հայտնաբերվել է մահացած
Փրկարարները վերելակի արգելափակումից դուրս են բերել երեխաների
Փոխքաղաքապետ. Վերելակները ֆիզիկական և բարոյական առումով մաշված են
Շենքի 7-րդ հարկից վերելակ է ընկել` քաղաքացին մեջը
Վերելակ նստելիս ուշադիր եղեք. Վերելակներում քաղաքացիներ են մնացել
Շարուրիում վերելակների մեծ մասի շահագործումն անվտանգ չէ, բայց մարդիկ օգտվում են դրանցից
Վերելակների վատ աշխատելու պատճառը ցածր ջերմաստիճանն է