Արցախի և Բելգիայի երկկողմ փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար առկա են նպաստավոր պայմաններ. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է բելգիացի մի խումբ խորհրդարանականների:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախ-Բելգիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերին, մշակութային եւ մարդասիրական ոլորտներին:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Բելգիայի եւ նրա վարչական միավորների հետ փոխգործակցության խորացման մեջ՝ նշելով, որ երկկողմ փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար առկա են նպաստավոր պայմաններ:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան