Դեռևս պարզ չէ՝ որ ազգային փոքրամասնություններն են ներկայացված լինելու ԱԺ-ում. «Հրապարակ»
Սահմանադրության նախագծով առաջարկվում է պատգամավորական տեղեր հատկացնել նաև ազգային փոքրամասնություններին։ Թե որ փոքրամասնություններին, թողնվել է Ընտրական օրենսգրքին։ Բայց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները տարբեր առիթներով 4 էթնիկ խմբերի էին առանձնացրել՝ եզդիներ, ասորիներ, ռուսներ, հույներ, ինչի առիթով քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ եթե այդպես լինի, ապա իրենք բողոքի ձայն կբարձրացնեն։
Երեկ նա թերթին տեղեկացրել է, որ թե հանձնաժողովից, թե նախագահականից իրենց վստահեցրել են, որ դեռ հստակ որոշված չէ, թե ովքեր են ունենալու մանդատ ստանալու շանս։ Հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը նույնպես հաստատել է, որ դեռ նույնիսկ սկզբունքները չեն քննարկվել, թե որ չափանիշներով են առաջնորդվելու փոքրամասնություններին ընտրելու հարցում՝ թվաքանակի՞, թե այլ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան