Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամներից մեկը պաշտոնանկ կարվի. «Հրապարակ»
Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում 3 անդամ (նախարար) ունի՝ Կարինե Մինասյան, Արա Նռանյան, Ռոբերտ Հարությունյան։
«Հրապարակ»-ի տեղեկություններով, ռուսական կողմը բանակցում է, որ Հայաստանը 3 անդամներից 1-ից հրաժարվի։ Չի բացառվում, որ Հայաստանը համաձայնի։ Ուստի հարց է ծագում, թե մեր 3 ներկայացուցիչներից ում են հետ կանչելու։
«Կարինե Մինասյանին չեն կանչի, քանի որ ռուսական կողմը նրա հետ վաղուց է աշխատում, և նրա դիրքերն ամուր են։ Ռոբերտ Հարությունյանի պարագան պայմանավորված է նրա հոր՝ Խոսրով Հարությունյանի հանգամանքով։ Մնում է Արա Նռանյանը, ում հնարավոր է նոր պաշտոն առաջարկեն՝ նախկինին ոչ համարժեք, բայց ոչ պակաս կարևոր, որպեսզի ՀՅԴ-ն չնեղանա»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան