Գազալցակայանները պատրաստվում են էականորեն բարձրացնել ավտոմեքենաների լիցքավորման գազի գինը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում գազալցակայանները պատրաստվում են էականորեն բարձրացնել ավտոմեքենաների լիցքավորման գազի գինը։ Ըստ այդմ` գազը կթանկանա 10-12 տոկոսով։ Սա պատճառաբանվելու է էլէներգիայի սակագնի բարձրացմամբ։
«Խնդիրն այն է, որ գազալցակայաններն իրենց գործունեության ընթացքում շատ էլէներգիա են ծախսում, որը օգտագործում են հզոր կոմպրեսորները գազը մեծ ճնշումով մղելու համար։ Այս տարվա օգոստոսի 1-ից Հայաստանում էլէներգիայի սակագինը բարձրացավ մոտ 15 տոկոսով։ Ու եթե բնակչության համար էլէներգիայի սակագնի բարձրացումը գոնե առաջիկա ամիսներին սուբսիդավորվելու է, ապա միջին և խոշոր բիզնեսի համար սակագինը բարձրանում է։ Գազալցակայանները դուրս են սուբսիդավորվող տնտեսվարողների ցանկից»,-գրել է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան