Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի՝ Իրաք ներխուժմանը
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի՝ Իրաք ներխուժմանը:
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 8-ին Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ կարճաժամկետ գործողություն իրականացնելու պատրվակով Թուրքիայի ցամաքային զորքերը ներխուժել էին Իրաք:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն, արձագանքելով Թուրքիայի գործողություններին, մասնավորապես նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը համոզված է, որ ցանկացած քայլ, որը կսպառնա երկրների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանությանը, ավելի կբարդացնի տարածաշրջանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը և առիթ կհանդիսանա, որպեսզի արտաքին ուժերն արդարացնեն իրենց մուտքը տարածաշրջան»: