Ադրբեջանը դատի է տալիս Ալիևին բռնապետ ներկայացրած ֆրանսիացի լրագրողներին
Ադրբեջանը մտադիր է դատարան դիմել ընդդեմ ֆրանսիական France 2 հեռուստաալիքի Cash investigation լրագրողական խմբի, մասնավորապես լրագրող Էլիզ Լյուսեի՝ մեղադրելով վերջիններիս Ադրբեջանը զրպարտելու մեջ: Այս մասին հայտնում է ֆրանսիական L’Express-ը, նշելով, որ Ադրբեջանի շահերը դատարանում կպաշտպանի փաստաբան Օլիվիե Պարդոն:
Երկուշաբթի օրը, France 2-ը թողարկում էր հեռարձակել, որտեղ Ադրբեջանը ներկայացվում է որպես “բռնապետություն”, իսկ Իլհամ Ալիևը “դեսպոտ”: Ահազանգ է արվում Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակի, հատկապես այդ երկրում քաղբանտարկյալների առկայության և այլախոհներին հետապնդման վերաբերյալ:
Լրագրողները անդրադարձել են 2014-ին Ֆրանսիայի նախագահի այցին Ադրբեջան, որը լուսաբանելիս ադրբեջանական ծառայությունները ֆրանսիացի լրագրողներից առգրավել են նրանց հարցազրույցների ձայնագրությունները Խատիջա Իսմաիլովայի և Լեյլա Յունուսի հետ:
L’Express-ը հիշեցնում է, որ Ադրբեջանը մամուլի ազատության սանդղակում 180-ից 162-րդ տեղն է զբաղեցնում և նշում, որ այդ երկրում Ալիևի ռեժիմի բարձրաձայն քննադատատությունը առաջացնում է կոշտ հակազդեցություն Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան