Բրիտանացի գիտնականները սկսել են «պայքարել» մաթեմատիկայի հանդեպ երեխաների վախի դեմ
Նույնիսկ այն երեխաները, ովքեր մաթեմատիկայից այնքան էլ վատ չեն, մաթեմատիկական առաջադրանքները կատարելիս հաճախ են մտահոգ դառնում: Դա խանգարում է նրանց իրենց կյանքը մաթեմատիկային կապել: Ստենֆորդի համալսարանի գիտնականները նշում են, թե իրենք հասկացել են ինչպես պետք է երեխաների մոտ բարձրացնել վստահությունը: Դրան նախորդել է հետազոտությունը, որին մասնակցել են 3-րդ դասարանի 46 աշակերտ:
«Մեդդեյլի.ռու»-ի փոխանցմամբ, 8 շաբաթվա ընթացքում երեխաներից յուրաքանչյուրի հետ պարապել է մեկ կրկնուսույց, նրանք ընդհանուր առմամբ 22 դաս են անցկացրել: Մինչ հետազոտության մեկնարկը, երեխաները տեստ լրացնելիս մտահոգ են դառել:
Գիտնականները նկատել են, որ անհանգստության պահին վախի համար պատասխանատու նյարդային շղթաների ակտիվությունը մեծանում է: Կրկնուսույցների մոտ պարապելուց հետո երեխաների մոտ վախն ու անհանգստությունը նվազել են:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում