Հայաստանը ՌԴ համար ստրատեգիական դաշնակից է, իսկ Ադրբեջանը՝ սիտուացիոն հաճախորդ. ԱԳ նախկին փոխնախարար
«Պուտին-Սարգսյան հանդիպման ինֆորմացիան թեև շատ ժլատ է, բայց մենք պարզ տեսնում ենք երկու հարց: Այն, որ ռուսները ադրբեջանցիների հետ միանալով ուզում են հանձնել հողերը, ինչը կարծում եմ ոչ տրամաբանական է», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարարը:
«Եթե դա կապվում է նրա հետ, որ հողերը հանձնեն և Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ, դա չի լինի, քանի որ Ադրբեջանն ինքը չի ուզում մտնել ԵՏՄ»,-ասաց նա:
Նախկին փոխնախարարի խոսքերով, մեծ փոփոխություններ ռուս-ադրբեջանական հարաբերությունների առումով չի լինի. «Քաղաքական առումով ՌԴ-ն չի միանա Ադրբեջանի և Թուրքիայի հետ ոչ մի դաշինիքի: Հայաստանը Ռուսաստանի համար ստրատեգիական դաշնակից է, իսկ Ադրբեջանը՝ սիտուացիոն հաճախորդ»:
Իսկ թե ինչի կարող է բերել ՌԴ-ի` Ադրբեջանին զենք վաճառելը. ըստ նրա, որոշ առումով կախվածության մեջ է դնում այն երկրներին, ովքեր գնում են. «Որքան էլ, որ ՌԴ-ն զգուշացնում է, այդ զենքը չպետք է օգտագործվի ՀՀ դեմ, դա անտրամաբանական է»:
Անդրադառնալով Չինաստանի հետ հարաբերություններին՝ Արման Նավասարդյանն ընդգծեց, որ Չինաստանը մեծ հեռանկարներ է բացում Հայաստանի համար. «Մենք պետք է ամեն ինչ անենք այդ ուղղությամբ հատուկ ու ճիշտ աշխատելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները