«Հարևանների տան հրդեհը վտանգավոր է նաև մեզ համար». Նավասարդյանը` տարածաշրջանային լարվածության մասին
«Եթե հարևանների տանը հրդեհ է, վտանգավոր կարող է լինել նաև մեր տան համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպամանն ասաց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային լարվածությանը:
Թե ինչպես կվերջանա Թուրք-քրդական լարվածությունը, բանախոսը դժվարացավ ասել, սակայն նկատեց, որ եթե Սիրիայի նախագահ Ասադն ընկնի, դա կլինի շատ մեծ ողբերգության սկիզբ, սրի կքաշեն ոչ մուսուլմաններին:
«Այսօր ԱՄՆ-ն ավելի հաճույքով օգնում է քրդերին, պետություն ստեղծելու համար: Եվ եթե դա լինի, ԱՄՆ նոր դաշնակից ձեռք կբերի»,-ասաց Ա. Նավասարդյանը:
Դիտարկմանը, թե ԻԼԻՊ-ը սպառնում է Հայաստանին, ՀՀ ԱԳ նախկին փոխնախարարը շեշտեց. «Անգամ ամենալավատես քաղաքագետներն ասում են, որ այո, սպառնում է»: