«Զվարթնոց»-ի հին շենքի վիճակը օդի մեջ է. ճարտարապետ
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը ստեղծագործական արժեք է ներկայացնում և այն քանդել չի կարելի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը՝ նշելով, որ օդանավակայանի նոր համալիրը կառուցվեց այնպես, որ հինը չխանգարի:
«Սովետական ժամանակաշրջանի քաղաքաշինությունը միշտ արժանացել է բարձր գնահատականի և պետական պարգևների, մենք պետք է դրանք ամեն գնով պահպանենք»,-նշեց նա:
Ճարտարապետն ասաց, իր համար անհասկանալի է, թե ինչից հետո որոշեցին, որ այդ շենքը պետք է քանդել. «Սկսեցին բարձրացնել շենքի վթարայանության հարցը: Նշում են, որ ավելի նպատակահարմար է քանդել և կառուցել նորը, և որ շատ ծախսատար է ամրացնել հինը: Շենքը վարձակալությամբ վերցրած Էռնեկյանն ասել է, որ ավելի հարմար է կառուցել նորը, քան 15-20 միլիոն ծախսել այն ամրացնելու համար»:
«Զվարթնոց» օդանավակայանի այդ շենքը մինչև 2040 թվականը վարձակալությամբ տրված է արգենտինահայ գործարար Էռնեկյանին:
Ճարտարապետ Քալաշյանն ասաց, որ իրենք և օդանավակայանի հին շենքի, և Մարզահամերգային համալիրի համար դիմել են մշակույթի նախարարությանը՝ դրանք պետական մշակութային հուշարձանների ցանկում գրանցելու համար, սակայն գործընթացն արդեն մի տարի է շարունակվում է: Նախարարությունից նրանց ասել են, որ գործընթացը երկար է, քանի որ համապատասխան փաստաթղթերի մշակման և ուսումնասիրման աշխատանքները ժամանակ են պահանջում:
«Հիմա օդի մեջ է «Զվարթնոց»-ի հին շենքի վիճակը»,-ասաց Սաշուր Քալաշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան