Երևանյան դպրոցներում սովորում է 452 սիրիահայ աշակերտ
Հիմնականում արտահերթ հիմունքներով Երևանի մանկապարտեզներ է ընդունվել նախադպրոցական տարիքի 103 երեխա: Քաղաքապետարանի ենթակայության թվով 84 դպրոցներում սովորում է 452 սիրիահայ աշակերտ: Նման տվյալներ է հրապարակել Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հտե կապերի վարչությունը:
2015 թվականի հունվար–օգոստոս ամիսներին քաղաքապետարանի կողմից, ըստ վարչական շրջանների, 1018 սիրիահայ ընտանիքի տրամադրվել է բազմաբնույթ աջակցություն: 92 ընտանիք ընդգրկվել է պետական սոցիալական ծրագրերում:
Նշված ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական հաստատություններ է դիմել 1498 սիրիահայ, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում։
Նոր ուսումնական տարվա նախօրյակին երևանաբնակ սիրիահայ 167 աշակերտներ՝ 1-4 դասարանցիները, նվեր են ստացել դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները