Կառավարությունը 41 միլիոն դրամի բարձրախոս և խոսափող է գնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի է դարձել, որ ՀՀ Կառավարության աշխատակազմը «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնից գնել է խոսափողերի և բարձրախոսների հավաքածուներ: Այս նպատակով Կառավարությունը պետական բյուջեից ծախսել է 41 մլն 310 հազար դրամ: Համապատասխան պայմանագիրը Կառավարության աշխատակազմը «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի հետ կնքել է օգոստոսի 24-ին:
Ըստ այդմ, Կառավարության աշխատակազմը 3 մլն 110 հազար դրամով գնել է մեկ կառավարման թվային հանգույց, իսկ ղեկավարի մեկ խոսափողի հանգույցն արժեցել է 700 հազար դրամ:
«Այնուամենայնիվ, տարօրինակ է, թե Կառավարությունն ինչու է նման ծախսեր կատարում: Կառավարությունը բարձրախոսների համակարգ ունի, եթե դրանց հետ կապված ինչ-որ անսարքություններ կան, ապա ինչու չեն նորոգում: Արդյոք ամեն ինչ այդքան քայքայվա՞ծ է»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան