«Ժամը 23:00-ին սկսվում է լռության ժամը». Ոստիկանության զգուշացումը ցուցարարներին
«Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած հավաք-երթի մասնակիցները շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում:
Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին, մտավորականներին ու շոուբիզնեսի ներկայացուցիչներին գան և կանգնեն ժողովրդի կողքին:
«Եթե իրենց արածը նախորդ անգամ չէր կրում ձևական բնույթ, ապա այս անգամ էլ նրանք պետք է լինեն ժողովրդի կողքին»,- ասաց նա:
Հայտարարությամբ հանդես եկավ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրեց, որ ժամը 23:00-ին սկսվում է լռության ժամը և, որ ցուցարարները դադարեցնեն աղմուկը և բարձարախոսնելով հայտարարություններ անելը:
Նշենք, որ փոխոստիկանապետը ավելի վաղ հորդորել էր ազատել Բաղրամյան պողոտան, քանի որ հավաք անցկացնելու քաղաքապետարանի թույլտվության չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում