Հանրությունը պետք է տեղեկացված լինի՝ ինչպես են ծախսվել վարկային ծրագրի գումարները. ԿԳ նախարար

Այսօր մեկնարկել է «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի արդյունքների և «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկի լուսաբանմանը նվիրված երկօրյա համաժողովը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինիս խոսքով՝ համաժողովի նպատակն է վարկային ծրագրի թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը ոչ միայն ֆինանսական, այլև բովանդակային տեսակետից: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

«Մեր նպատակներից առաջինն է, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի՝ ինչպես են ծախսվել վարկային ծրագրի գումարները: Երկրորդը՝ աջակցել լրատվական դաշտին՝ իրականացնել կրթության և գիտության ոլորտի առավել արհեստավարժ և նպատակային լուսաբանում, քանի որ կրթության ոլորտն ամենասոցիալիզացված ոլորտներից է, և հանրությանը ճշգրիտ և պրոֆեսիոնալ տեղեկատվություն հաղորդելու խնդիր է առաջանում: Երրորդ՝ համաժողովը հնարավորություն է հանդիպել ոլորտի պատասխանատուների հետ՝ վերջիններիցս տեղում ստանալու իրենց բոլոր հարցերի պատասխանները: ԿԳՆ-ն չի պատկերացնում իր աշխատանքը՝ առանց ԶԼՄ-ների հետ փոխշահավետ համագործակցության: Մեր նպատական է՝ հանրությանն ապահովել ճշգրիտ տեղեկատվությամբ, և այստեղ մեծ է նաև լրագրողների դերը՝ հասարակության շրջանում եղած խնդիրների մասին ահազանգել նախարարություն»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով վարկային ծրագրի բովանդակությանը և խնդիրներին:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ ծրագրի մեկնարկից անցել է վեց տարի, որի ընթացքում ծրագրի բաղադրիչները հընթացս փոխվել են՝ արձագանքելով ժամանակի մարտահրավերներին: «Ծրագիրն իրականացվել է բացարձակ թափանցիկության և արյունավետության պայմաններում: Ավելին, գնումների գործընթացում առաջ են եկել բազմաթիվ խնայողություններ: Ավագ դպրոցների գույքի համալրման գործընթացից առաջացած խնայողության արդյունքում միայն քսան տոկոսով ընդլայնվել է ծրագրում ներառված դպրոցների ցանկը»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև ծրագրի հիմնական ուղղություններին:

«Առաջին կարևոր բաղադրիչը ՀՀ բոլոր մարզերում նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումն է: Նախադպրոցական կրթությունն ամենաթույլ օղակն է եղել անկախության տարիների ընթացքում. համայնքների 2/3-ում բացակայել է որևէ նախադպրոցական հաստատություն: Ծրագրի արդյունքում ՀՀ բոլոր մարզերում բացվել է 280 նախակրթարան, որտեղ հաճախում է շուրջ 20000 երեխա: Կարելի է վստահաբար ասել, որ սա ամենարդյունավետ ծրագրերից մեկն է, և կարևոր է, որ ապահովվել է նաև ծրագրի շարունակականության հարցը: Այսինքն՝ արդեն հիմնված նախակրթարանները պետբյուջեից կշարունակեն աջակցություն ստանալ՝ նաև ծրագրի ավարտից հետո: Երկրորդ կարևոր բաղադրիչն ավագ դպրոցների զարգացումն է: Ծրագրի շրջանակում բոլոր ավագ դպրոցները համալրվել են ժամանակակից ուսումնական գրականությամբ, լաբորատորիաներով, գրադարաններով, վերապատրաստվել են ուսուցիչներ: Հետևելով վիճակագրությանը՝ երևում է, որ հաճախ մարզերի ավագ դպրոցներն իրենց արդյունավետությամբ գերազանցում են մայրաքաղաքի դպրոցներին: Իհարկե, կան բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ հատկապես կապված 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակի հետ, սակայն վստահեցնում եմ, որ ծրագիրն անշեղորեն շարունակելու ենք»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ծրագրի երրորդ կարևոր բաղադրիչը բուհական համակարգում հավատարմագրման ինստիտուտի ստեղծումն է և զարգացումը:

«Ծրագրի շրջանակում ՈԱԱԿ-ը համալրվել է համապատասխան ռեսուրսներով, ինչպես նաև բուհերում ներմուծվել է որակի ապահովման մշակույթը: Որոշ բուհեր արդեն անցել են ազգային հավատարմագրում, իսկ որոշները նաև՝ եվրոպական հավատարմագրում: Չորրորդ կարևոր բաղադրիչը նորարարության մրցակցային հիմնադրամի շրջանակում ՀՀ 10 բուհերում ժամանակակից տեխնոլոգիական ծրագրերի իրականացումն է: Այս բաղադրիչի արդյունավետությանն է անդրադարձել նաև Համաշխարհային բանկի տնօրենը՝ ՀՀ փորձը մատնանշելով որպես օրինակելի»,-նշել է նախարարը:

Արմեն Աշոտյանն իր բացման խոսքի եզրափակիչ մասում անդրադարձել է դպրոցի նկարագրին: « Հանրակրթության ոլորտում մեր տեսլականն է՝ առաջինը. պահել ազգային դպրոցի ավանդույթները և ստեղծել ազգային բովանդակությամբ դպրոց: Երկրորդը. պահպանել խորհրդային դպրոցի այն ավանդույթները, որոնք դեռ կարող են պիտանի լինել, մասնավորապես, գիտելիքի և մանկավարժի արժևորումը, բնագիտական առարկաների կարևորությունը և այլն: Եվ երրորդ՝ կրթական համակարգը պիտի լինի նաև ժամանակակից: Այսինքն՝ ազգային, միաժամանակ ժամանակակից դպրոց՝ սա է մեր տեսլականը»,-նշել է Արմեն Աշոտյանը:

Նախարարի ելույթից հետո լրագրողները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են նախադպրոցական հաստատությունների, ավագ դպրոցների կայացման, կրթության ոլորտում մի շարք երկրների հետ համագործակցության խնդիրներին և այլն: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}