Նիկոլայ Բաղդասարյանի շահերը պաշտպանելու համար ՓՊ-ն ներկայացուցիչ կնշանակի
Փաստաբանների պալատում տեղի է ունեցել ՓՊ փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցել են համակարգող Կարեն Մեժլումյանը, անդամներ` Լիանա Բալյանը, Գեղամ Հակոբյանը, ինչպես նաև Նիկոլայ Բաղդասարյանը, Նազելի Վարդանյանը և ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը:
Պալատի լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկման արդյունքում մասնակիցներն`
- արձանագրել են, որ դռնբաց դատական նիստին փաստաբանի կողմից անխոչընդոտ իր մասնագիտական դատավարական գործողություններն իրականացնելը չի կարող առաջացնել քրեական պատասխանատվություն,
- կարևորել են, որ պետք է պարզել, արդյո՞ք դատարանը սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել է ապացույցը չհրապարակելու և այդ մասին փաստաբանին տեղեկացնելու համար:
Քննարկման արդյունքում որոշվել է, որ հանձնաժողովը հայտարարությամբ հանդես կգա Նիկոլայ Բաղդասարյանի կողմից լրացուցիչ ներկայացվող նյութերին (դատական նիստի ձայնագրությանը) ծանոթանալուց հետո:
Փաստաբանների պալատի նախագահը տեղեկացրել է, որ Պալատից կնշանակվի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի շահերը մյուս գործընկերների հետ միասին դատարանում պաշտպանելու նպատակով:
Հիշեցնենք, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Քքրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում