Բաղրամյանում անցկացվում է «Շանթ 2015»-ի կրակային փուլը (տեսանյութ)
Բաղրամյան ուսումնական կենտրոնի զորավարժարանում անցկացվում է «Շանթ 2015» զորավարժությունների ռազմական գործողությունների մասը՝ կրակային փուլը:
Ինչպես հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, զորավարժարանի տարածքում տեղակայված է փրկարարական ու ռազմական տեխնիկա, այդ թվում «Гранат- 4», «ИГЛА C», «БУК Стрела», «Смерч»:
Զորավարժություններին հետևելու համար Արմավիրի մարզում են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, կառավարության ներկայացուցիչներ՝ Դավիթ Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Մուրադյանը, Հրանուշ Հակոբյանը, Հասմիկ Պողոսյանը, Գաբրիել Ղազարյանը և այլք:
«Շանթ 2015»-ի վերաբերյալ այլ հրապարակումներ՝
«Շանթ-2015». Հանրապետության հրապարակում տարհանում էին նախապատրաստում
Կայացել է ՀՀ կառավարության արտագնա նիստ. «Շանթ 2015»
«Շանթ-2015» զորավարժություններ. Տարհանումներ, պարետային ժամ, հիվանդանոցներում լրացուցիչ մահճակալներ