Պետք չէ ակնկալել, որ բանակցային գործընթացում Ադրբեջանը կարող է կառուցողական լինել. Բեքարյան
«Ամռանից անցում ենք կատարում աշնանային քաղաքական ռեժիմի: Աշնանն ընդառաջ դարձյալ ականատեսը եղանք սրացումների և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, և ՀՀ-Ադրբեջան սահմանին: Այստեղ տեսանք Ադրբեջանի կողմից զինատեսակների ինտենսիվ փոփոխության, որը կարծես խաղի կանոն է դառնում նրանց կողմից»,-լրագրողների հետ հանդիպմանը նկատեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին զարգացումներին:
Նրա խոսքերով, նմանատիպ իրավիճակներում բազմաթիվ հարցեր են առաջանում, բայց մի բան պարզ է, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Ակնկալել, որ ներքին անհանդուրժողականության դեպքում սահմանին անհանդուրժողականությունը չի աճելու, միամտություն կլինի:
«Պետք չէ ակնկալել, թե բանակցային գործընթացում Ադրբեջանը կարող է կառուցողական լինել: Հետևաբար, և Հայաստանը, և ԼՀՂ-ն այդ հանգամանքը հաշվի առնելով պետք է կառուցեն և պլանավորեն իրենց հետագա գործողությունները»,-ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահը՝ կարևորելով ԼՂՀ-ի ՏԻՄ ընտրությունները:
Ըստ նրա՝ այդ ընտրությունները ապացույցն են լինելու այն բանի, որ որևէ մեկի մտքով չանցնի, ԼՂՀ ապագան որևէ կերպով կապել Ադրբեջանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան