Ցմահ դատապարտյալները հոգնել են սպասելուց. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալները հոգնել են սպասելուց, որ իշխանություններն իրենց դիմումներին ընթացք կտան, և ինչ-որ փոփոխություն կլինի իրենց վիճակում՝ ասենք, կսկսեն վաղաժամկետ ազատ արձակել 20 տարուց ավելի բանտում անցկացրած դատապարտյալներին: Եվ որոշել են սեպտեմբերի 15-ից համատեղ հացադուլ սկսել, որին կմասնակցեն առավելագույն թվով ցմահ դատապարտյալներ։ Այս հացադուլը փաստորեն կլինի արդարադատության նորանշանակ նախարարի համար առաջին փորձությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան