Մեզ այդքան էլ դուր չի գալիս, որ ռուսական զենքը գնում է Ադրբեջանը. Նալբանդյանը` BBC-ին
Ասել, թե մեզ դուր է գալիս, որ ռուսական զենքի գնորդի դերում հանդես է գալիս Ադրբեջանը, իհարկե դա այդպես չէ: Այս մասին բրիտանական BBC հեռուստաընկերության ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք ռազմական ոլորտում և համապատասխանաբար Ռուսաստանից գնում և ստանում ենք զինամթերք։ Այստեղ ոչ մի նոր բան չկա, իսկ այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին և այլ երկրներին, նույնպես բնական է, քանի որ Ռուսաստանը զենք արտադրող պետություն է։ Ռուսաստանը ակտիվորեն ներկայացված է զենքի շուկայում: Ասել, թե մեզ դուր է գալիս, որ ռուսական զենքի գնորդի դերում հանդես է գալիս Ադրբեջանը, իհարկե դա այդպես չէ, վստահաբար: Սրանք բիզնեսի և առևտրային հարաբերություններ են»,- նշել է Նալբանդյանը:
ՀՀ արտգործնախարարի խոսքով` Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները բացառապես դաշնակցային են, ինչը նշանակում է, որ այդ հարաբերությունները չափազանց մեծ նշանակություն ունեն:
Էդվարդ Նալբանդյանը խոսել է նաև Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների մասին: ՀՀ արտգործնախարարի խոսքով` պատժամիջոցները հարցի լուծման միջոց չեն, հարցերը պետք է լուծել բանակցությունների և երկխոսության միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան