Սեյրան Օհանյանն առանձնակի շնորհակալություն հայտնեց շարքային զինծառայողներին (տեսանյութ)
Այսօրվա զորավարժությունների նպատակին մենք հասել ենք: «Շանթ 2015» զորավարժությունների ռազամաքաղաքական փուլի ավարտից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ իր ելույթում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա շնորհակալություն հայտնեց զորավարժությունների բոլոր մասնակիցներին այն հաջող անցկացնելու կապակցությամբ:
«Յուրաքանչյուրս հպարտությամբ ենք լցվում մեր անցած ճանապարհով, հայկական բանակի ձեռքբերումներով, որոնք կոլեկտիվ աշխատանքի արդյունք են»,-նշեց նախարարը:
Նա առանձնակի շնորհակալություն հայտնեց շարքային զինծառայողներին, «ում քրտնաջան աշխատանքի արդյունքում է, որ յուրաքանչյուր մարտում կարողանում ենք հասնել հաջողության թե հարձակման, թե պաշտպանության ժամանակ»:
Ս. Օհանյանի խոսքով, զորավարժությունները ընդհանուր առմամբ կատարելագործեցին մեր պետական կարողությունները, որոնք հարկավոր են ցանկացած ագրեսիա դիմագրավելիս, հատկապես այնպիսի կարևոր ոլորտներում ինչպիսին են մեր երկրի տնտեսությունը, տեղեկատվական ողջ համակարգը:
«Կարևոր է գործնական ունակությունների զարգացումը: Օպերատիվ մարտավարական նման զորավարժությունները բերում են դաշտային պատրաստվածության բարձրացման, բարոյահոգեբանական վիճակի բարձրացման, ֆիզիկական կոփվածության: Հույս եմ հայտնում, որ հայկական բանակի յուրաքանչյուր զորամիավորում այսուհետև ջանք ու եռանդ չի խնայելու բանակի առջև դրված խնդիրները լուծելու, զորավարժությունների ժամանակ սովորածը առաջին գծում մարտական հերթափոխության ընթացքում փորձարկելու, երկարատև խաղաղության պայմաններ ստեղծելու հայ ժողովրդի համար»,-ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝
Հարձակողական մարտի իմիտացիա՝ «Շանթ 2015»-ի շրջանակում
Բաղրամյանում անցկացվում է «Շանթ 2015»-ի կրակային փուլը
«Շանթ-2015». Հանրապետության հրապարակում տարհանում էին նախապատրաստում
Կայացել է ՀՀ կառավարության արտագնա նիստ. «Շանթ 2015»
«Շանթ-2015» զորավարժություններ. Տարհանումներ, պարետային ժամ, հիվանդանոցներում լրացուցիչ մահճակալներ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում