Սահմանադրության նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգ
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգ: ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 14-ին, սակայն քանի որ սեպտեմբերի 14-ը ոչ աշխատանքային է, ապա քառօրյան կմեկնարկի սեպտեմբերի 15-ից:
Նախագծին դեմ էին ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, Տիգրան Ուրիխանյանը և ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Նախագծի հիմնական զեկուցող է նշանակված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, ով նաև ՀՀ նախագահի ներկայացուցիչն է ԱԺ-ում:
Նախորդող հրապարակումներ`
Խորհրդարանական կառավարման համակարգը հայ ժողովրդի միակ փրկությունն է. Արծվիկ Մինասյան
Սահմանադրության նախագծի տեքստում 2-րդ փուլը կլինի ոչ պարտադիր
Սահմանադրության նախագծով վերարտադրվելու մասին թեզը հիմնավորում չունի. Պողոսյան
Սահմանադրության նախագիծը մեծացնում է ժողովրդի դերակատարությունը կառավարություն ձևավորելու հարցում. Վարդան ՊողոսյանՆերկայացված է ոչ թե նոր, այլ Սահմանադրության փոփոխված նախագիծ