«Իրազեկ և պաշտպանված սպառող». Դպրոցում թունավորումը ոլորտում տիրող ամենաթողության հետևանք է
Արարատի մարզի Բաղրամյան և Ահգեզարդ գյուղերիի դպրոցներում երեխաների թունավորումը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահն ամենաթողության հետևանք է որակում:
«Այս պարագայում գործ ունենք ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլև կամքի բացակայության հետ: Թունավորումից հետո գնալ, կանգնել այնտեղ, ցույց տալ սրտացավություն, դա պոպուլիզմ է»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նա տարօրինակ է համարում փաստը, որ նման մասայական թունավորումների պարագայում Սննդամթերքի անվտագության պետական ծառայության որևէ աշխատակցի նկատողություն չի հայտարարվել: Հենց անգործությամբ է Պիպոյանը բացատրում խանութներում ու սուպերմարկետներում քաղաքացիների կողմից ժամկետանց սննդամթերքի հայտնաբերման դեպքերի ավելացումը:
Կազմակերպության աշխատակիցներն ուսումնական տարվա առաջին իսկ օրերին այցելել են մայրաքաղաքի մի քանի դպրոցներ, ապա բաձրաձայնել, որ սնունդի անվտագության հետ կապված մի քանի հիմնական խնդիրներ կան ուսումնական հաստատություններում: Ահազանգից հետո պետական պատասխանատու մարմինների կողմից որևէ արձագանք, ըստ ՀԿ նախագահի, չի եղել:
«Մարդիկ ի վերջո պետք է հասկանան, որ գործ ունեն մարդկանց կյանքի և առողջության հետ»,-ասաց Պիպոյանը:
Նախօրեին, երբ հայտնի դարձավ Արարատի մարզի դպրոցներում մի թունավորման դեպքերի մասին, ոչ ՍԱՊԾ-ն, ոչ էլ գյուղապետը չկարողացան ասել, թե ով է դպրոցին սնունդ մատակարարողը:
«Սա խոսում է անտարբերության մասին: Պետք է լինի ուսումնական հաստատություններին սնունդ մատակարարելու մրցույթում հաղթած ընկերությունների տվյալների բազա: Երևանի քաղաքապետարանը նախորդ տարի կառավարության հանձնարարականից հետո մշակեց Երևանի մանկապարտեզներին սնունդ մատակարարելու տենդերը շահած ընկերությունների տվյալների բազա: Նման օրինակով պետք էր բազա կազմել նաև մարզերի համար»,-ասաց Պիպոյանը, ավելացնելով, որ Սննդամթերքի անվտագության պետական ծառայությունը պետք է դիտարկումներ աներ այդ ընկերություններում՝ պարզելու, արդյոք դրանք ունե՞ն սննդի արտադրման, պահպանման, տեղափոխման համար անհրաժեշտ պայմաններ, թե՞ ոչ:
Մրցույթներում հաղթած ընկերությունների տվյալների միասնական բազայի մշակումը, ըստ Պիպոյանի, բարդ ու երկարատև գործ չէ:
Որպեսզի ուսումնական հաստատություններում թունավորման դեպքեր այլևս չկրկնվեն պետք է անհապաղ մի քանի քայլեր ձեռնարկել՝ սնունդ մատկարարող տնտեսվարողների բազայի ձևավորում, դիտարկումների անցկացում՝ առանց ստուգման ու տուգանքի, դպրոցների հետ համագործակցություն:
«ՍԱՊԾ-ն իր ոչ պրոֆեսիոնալ աշխատանքն արդարացնելու համար փորձում է մեղավոր դարձնել կառավարությանը, որ սահմանափակումէ ստուգումների անցկացումը: Իսկ ո՞վ ասաց, որ ստուգումվ պետք է խնդիրը կարգավորվի, պետք է պրոֆեսիոնալ մոտեցում, ստուգում անում են խիստ անհրաժեշտության դեպքում: Պետք է կարողանալ պրոբլեմ լուծել, իսկ որևէ մեկը չի սահմանափակում լուծել պրոբլեմը»,-ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝
Տնօրեն. Հոսպիտալացված երեխաների մեծ մասն այսօր դպրոցում է
Բաղրամյանի դպրոցի տնօրեն. Իրավիճակն այնքան բարդ չէ, ինչպես ներկայացվում է
ՍԱՊԾ տեսուչները լաբորատոր հետազոտություն են անցկացնում Բաղրամյանի դպրոցում
Նախնական տվյալներով Բաղրամյան գյուղի դպրոցականները թունավորվել են նրբերշիկով կարկանդակից
Բաղրամյան գյուղում 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց
Դպրոցներում վաճառում են արգելված սնունդ՝ չիփսեր ու գազավորված ըմպելիք
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում