Սահմանադրության նախագծով վերարտադրվելու մասին թեզը հիմնավորում չունի. Պողոսյան (տեսանյութ)
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք սահմանադրական բարեփոխումների անցկացումը կապված չէ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտի հետ և արդյոք հնարավոր չէ՞ր, որ այս «հիանալի» բարեփոխումն իրականացնել 2018 թվականի հունիս-հուլիս-օգոստոսին:
Պատասխանելով հարցին, Պողոսյանը կարծիք հայտնեց, որ վերարտադրվելու մասին բազմիցս շահարկվող թեզը չունի անհրաժեշտ հիմնավորում:
«Այդ թեզը անհիմն է շատ պարզ պատճառներով` գործող համակարգը հնարավորություն է տալիս, որ պառլամենտում ձևավորվի այնպիսի կառավարություն, որը կարողանա լիարժեք կառավարում իրականացնել: Նման համակարգի պայմաններում խոսել այն մասին, որ Հայաստանի նախագահը այս փոփոխությունն իրականացնում է միայն այն բանի համար, որ երկարացնի իր իշխանությունը, զուր է, քանի որ եթե պահպանվի այս համակարգը, որևէ բան չի խանգարում իշխող ուժին շարունակել կառավարել», -հավելեց սահմանադրագետը:
Բացի այդ, ըստ Պողոսյանի, նախագահ Սերժ Սարգսյանը եթե հայտարարած չլիներ որ խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում ինքը չի հավակնելու ԱԺ նախագահի, վարչապետի և ՀՀ նախագահի պաշտոններին, ապա ինչ-որ տեղ կարելի էր հավանական համարել այդ թեզը:
«Բայց չէ՞ որ ՀՀ նախագահը հստակ հայտարարեց այդ մասին: Մենք եթե Սահամանդրության նախագծին նայում ենք վերարտադրության պրիզմայով, ապա շատ լավ գծեր չենք տեսնի Նախագծում»,- հավելեց մասնագետը:
Ինչ վերաբերում է Ուրիխանյանի մյուս հարցին, թե ինչո՞ւ սահմանադրական բարեփոխումները չեն անցկացվում 2018-ի հունիս-հուլիս-օգոստոսին, Պողոսյանը պատասխանեց, որ չպետք է կենտրոնանալ նման հարցերի վրա. «Հիմա է առաջարկված Նախագիծը, ես կոչ կանեի կենտրոնանալ նախագծի բովանդակության վրա»:
Նախորդող հրապարակումներ`
Սահմանադրության նախագիծը մեծացնում է ժողովրդի դերակատարությունը կառավարություն ձևավորելու հարցում. Վարդան Պողոսյան
Ներկայացված է ոչ թե նոր, այլ Սահմանադրության փոփոխված նախագիծ