ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանին Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել են սեպտեմբերի 3-ին: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Ադրբեջանում մեր պատվիրակներն այցելել են ռազմագերուն, հնարավորություն է եղել փոխանակել նաև ընտանեկան բովանդակությամբ տեղեկատվություն»,-ասաց Զառա Ամատունին:
Հարցին, թե ինչ վիճակում է եղել Ա. Գրիգորյանը, Ամատունին հիշեցրեց, որ ռազմագերու առողջական վիճակը եղել է նրանց ուշադրության կենտրոնում, սակայն ունեցած տեղեկությունները չի կարելի հանրայնացնել:
Հիշեցնենք, այս տարվա մարտի 22-ին, ժամը 13:50-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 24-ամյա շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին