Ձիթհանքովի գյուղապետ, Վարակի պատճառը կամ ջուրն է, կամ էլ միրգը
Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում աղիքային վարակին բնորոշ գանգատներ են գրանցվել և մանկահասակ երեխաների, և դպրոցահասակների և մեծահասակների շրջանում: Գյուղապետ Հովիկ Պողոսյանն էլ գանգատներ ունեցել է, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին լավ է զգում:
«Այս պահին գյուղից հոսպիտալացված երկու երեխա կա՝ 2006-ին ծնված»,-ասաց գյուղապետը:
Նրա խոսքով, չի կարելի պնդել, որ երեխաները դպրոցում կերած սնունդից են վատացել, քանի որ 2 տարեկան երեխա էլ է եղել տուժածների մեջ:
«Կամ ջրից է, կամ մրգից»,-ասաց գյուղապետը:
Առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնել են, որ առողջապահության նախարարությունը երեկ տեղեկատվություն էր ստացել Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձիթհանքով համայնքից դպրոցահասակ 2 երեխայի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացվելու մասին: Անհապաղ իրականացվել են համաճարակաբանական հետազոտություն և բակային համայցեր:
Արդյունքում ևս 2-ը հոսպիտալացվել են։ Բոլորի վիճակը բավարար է։ Միաժամանակ հայտնաբերվել է աղիքային վարակներին բնորոշ գանգատներով ևս 28 հիվանդ, որոնք գտնվում են ամբուլատոր հսկողության տակ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում