Շիրակի մարզում աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 28 հիվանդ է հայտնաբերվել
ՀՀ առողջապահության նախարարությունը երեկ տեղեկատվություն էր ստացել Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձիթհանքով համայնքից դպրոցահասակ 2 երեխայի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացվելու մասին: Նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ անհապաղ իրականացվել են համաճարակաբանական հեազոտություն և բակային համայցեր:
Արդյունքում ևս 2-ը հոսպիտալացվել են։ Հնարավոր է, որ նրանք այսօր դուրս կգրվեն։ Բոլորի վիճակը բավարար է։ Միաժամանակ հայտնաբերվել է աղիքային վարակներին բնորոշ գանգատներով ևս 28 հիվանդ, որոնք գտնվում են ամբուլատոր հսկողության տակ:
Ըստ աղբյուրի, դպրոցում կատարվել են նմուշառում բոլոր կոնտակտավոր երեխաներից, սննդի կառուցահատվածից, խմելու ջրից: Կատարվում են քիմիական և մանրէաբանական լաբորատոր հետազոտություններ, աշխատանքներ են տարվում վարակի աղբյուրը բացահայտելու ուղղությամբ։