Պետդեպարտամենտը հաղորդագրություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի վերաբերյալ
ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում լարվածության աճի կապակցությամբ հինգշաբթի օրը` սեպտեմբերի 10-ին տարածել է հաղորդագրություն, որտեղ դատապարտել է ռազմական գործողությունները:
Հաղորդագրությունում, մասնավորապես` ասված է.
«Մենք հավաստի տեղեկատվություն ենք ստացել, որ հայկական և ադրբեջանական ուժերը սահմանի երկայնքով օգտագործել են ականանետներ և այլ ծանր զինատեսակներ, ինչի հետևանքով գրանցվել են քաղաքացիական զոհեր և վնասվել են գյուղական բնակավայրեր: Մենք խորապես անհանգստացած ենք իրավիճակի սրացմամբ և դատապարտում ենք ցանկացած ռազմական գործողություն, որն ուղղված է քաղաքացիների դեմ: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել նման գործողությունները` լարվածության նվազեցման և քաղաքացիների շրջանում զոհերից խուսափելու համար»:
Պետդեպարտամենտը նաև կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ սերտ համագործակցության պայմաններում բանակցությունների ճանապարհով կարգավորելու սկզբունքին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան