Թուրքիայի և ՌԴ միջև բանակցությունները սառեցված են
Ռուսաստանը և Թուրքիան չեն կարողանում առաջ շարժվել «Թուրքական հոսքի» բանակցություններում, քանի որ Թուրքիան դեռ չի ձևավորել իր նոր կառավարությունը:
«Գազետա.ռու»-ն գրում է, որ այս մասին Hurriyet -ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Սեֆա Սադիկ Այտեկինը:
«Ներկա պահին չենք կարողանում առաջ շարժվել բանակցային գործընթացում: Ռուսաստանը նշել է «Գազպրոմի» և Botas-ի համաձայնության գալու մասին: Քանի որ կառավարություն ձևավորելու ձախողված փորձերից հետո հունիսին երկու երկրների միջև բանակցությունները կասեցվել են, բայց չեն ավարտվել»,-նշել է Այտեկինը:
Նա նաև նշել է, որ երկու երկրնեի միջև վստահության պակաս կա, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան չի ցանկանում հաշվի առնել տրմադրվող գազի գների զեղչերը՝ որպես փոխզիջում: