Ինքնաթիռով ուղևորափոխադրումների թիվը կտրուկ նվազել է.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «Այս տարվա առաջին 8 ամիսների արդյունքներով, ինքնաթիռով ուղևորափոխադրումների թիվը կտրուկ նվազել է։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա 8 ամիսներին ուղևորափոխադրումների թիվը կազմել է 1 մլն 292 հազար 491 ուղևոր ( 664 հազար 452 ուղևոր մեկնել է, 628 հազ 39 ժամանել)։ Անցած 2014-ին ինքնաթիռով ուղևորափոխադրումների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 399 հազար 820 ուղևոր։ Ուղևորների թիվը նվազել է 107 հազար 329-ով։ Այս հանգամանքը հիմնականում բացատրվում է այն փաստով, որ Հայաստանի օդանավակայաններից մեկնող ինքնաթիռների տոմսերը բավական թանկ են, ուստի մարդիկ նախընտրում են մեկնել Թիֆլիսից և այնտեղից նստել ինքնաթիռ, քանի որ այդպես տոմսի արժեքն անհամեմատ ցածր է ստացվում։ Նշենք, որ ուղևորների թվի 107 հազարով նվազելու արդյունքում Հայաստանի օդանավակայանները հիմնականում «Զվարթնոցը», կորցրել են մոտ 5 միլիոն դոլարի շրջանառություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան