Բուհերում գնահատման համակարգը պետք է վերանայվի. Արթուր Աղաբաբյան
Այսօր կրթական համակարգում առաջնային խնդիրներից մեկը գնահատման համակարգի ճիշգրիտ ձևավորումն է: Լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր՝ Արթուր Աղաբաբյանը:
«Մի ուսանողը նույն գիտելիքներով կարող է մի բուհում գերազանց ստանալ, մյուսներում լավ և բավարար: Սա պետք է վերանայվի և ճիշտ համակարգ մշակվի»,-ասաց Ա. Աղաբաբյանը:
Անդրադառնալով այս տարի մասնավոր բուհերի ընդունելությանը, նա նշեց, որ իրենց բուհում այս տարի շուրջ 150 դիմորդ է եղել՝ առակա և հեռակա բաժիններում. «Անցած տարվա համեմատ մի փոքր աճ կա, սակայն ընդունելության պիկը եղել է 2009-2010 թվականներին»:
Մասնավոր բուհ դիմելը Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտորը պայմանավորեց ուսման վարձերի մատչելիությունով. «Շատերի մոտ է առաջանում խնդիր ավելի մատչելի ձևով ուսուցում ստանալու համար»:
Ըստ նրա, ամենաակտիվը տնտեսագիտական և իրավաբանական ֆակուլտետներն են բուհերում, որոնք նաև կապված են նորաձևության հետ, իսկ հումանիտար մասնագիտությունների գծով կա պասիվություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները