Այսօր Առաջին օգնության համաշխարհային օրն է
2000թ. սկսած ամեն տարի սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրը շատ երկրներում նշվում է Առաջին բուժօգնության համաշխարհային օրը: Օրն անց է կացվում 2000 թվականից՝ սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրը՝ Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի նախաձեռնությամբ:
Առաջին օգնությունը տուժածին ցուցաբերելու առաջնահերթ նպատակներից մեկը նրա կյանքը փրկելն է և հետագա բարդացումներից խուսափելն է:
Հաճախ առաջին օգնության ճիշտ ցուցաբերումով է պայմանավորվում հետագա բուժօգնության հաջողությունը։ Օրինակ՝ ոսկրերի բաց կոտրվածքների ժամանակ վիրակապի արագ ու ճիշտ դնելը հաճախ կանխում է վտանգավոր բարդությունները (շոկ, վարակ և այլն), գիտակցությունը կորցրած հիվանդին գլուխը կողքի թեքած որովայնի վրա պառկեցնելը խանգարում է փսխման զանգվածներն ու արյունը շնչափող ու բրոնխներ ընկնելուն, և կանխում շնչարգելությունից մահվան վտանգը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում