«Ոչ»-ի ճակատը փողոցային պայքարը կսկսի Գյումրիից
«Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը այժմ Սահմանադրական փոփոխություններն են, որոնք կատարվում են ներկայիս իշխանությունների վերարտադրության համար: Իսկ այդ վերարտադրությունը կանխելու համար պետք է համախմբվեն բոլոր քաղաքական ուժերը», -այսօր «Ոչ»-ի ճակատի համաժողովում հայտարարեց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, վերարտադրության համար «կառավարման համակարգի նման ձևախեղումը» խորացնելու է Հայաստանում ճգնաժամը, ինչի արդյունքում կարող ենք կանգնել «Հայաստանի կործանման փաստի առջև»:
Քաղաքագետը վստահ է, որ կառավարման առաջարկվող համակարգը կապ չունի խորհրդարանական մոդելի հետ:
«Ստեղծվում է մի համակարգ, որն ավելի ավտորիտար է, և Հայաստանըպետք է բռնի Հյուսիսային Կորեայի ճանապարհը: Իսկ սա կանխելու լավագույն ձևը փողոց ձևավորելն է: Սահմաանդրական փոփոխությունների հարցը պետք է քննարկվի փողոցում ու ոչ թե պետք է քննարկվի սահմաանդրության փոփոխությունների լավ ու վատ կողմերը, այլ իշխանությունը պետք է պատասխանի` ինչքան մարդ է արտագաղթել, ինչքան մարդ է աղքատացել», -հայտարարեց Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ քննարկումների փուլը շարունակվում է, և դրան կհաջորդի գործողությունների փուլը: «Մտադիր ենք Գյումրիում ցույց կազմակերպել և կարծում եմ, որ փողոցային պայքարի մեկնարկը կտրվի հենց Գյումրիից` Հայաստանի ամենաընդդիմադիր քաղաքներից մեկից», -հայտարարեց Գրիգորյանը:
Նշենք, որ Սահմաանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը բազմիցս հայտարարել է, որ իշխանությունների և, մասնավորապես Սերժ Սարգսյանի վերարտադրության թեզը հիմնավորում չունի:
Հարակից հրապարակումներ`
Սահմանադրության նախագիծը մեծացնում է ժողովրդի դերակատարությունը կառավարություն ձևավորելու հարցում. Վարդան Պողոսյան
Ներկայացված է ոչ թե նոր, այլ Սահմանադրության փոփոխված նախագիծ
Սահմանադրության նախագծով վերարտադրվելու մասին թեզը հիմնավորում չունի. Պողոսյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան