Հայրիկյանի երթն արտոնել են
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 09.09.2015 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի իրազեկումը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 16.00-17.30 Ազատության հրապարակում հավաք և ժ. 17.30-19.00 Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա՝ մինչև Պռոշյան փողոց երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։
«Երթն անցկացնել՝ չխոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը»,-ասված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին վեց հասարակական-քաղաքական միավորումների նախաձեռնությամբ անցկացվել է կլոր սեղան, որի ժամանակ քննարկվել ու նախաստորագրվել է Հանրային փրկության ճակատի ստեղծման մասին հայտարարության նախագիծը:
Քաղաքական ուժերը որոշել են մինչև սեպտեմբերի 21-ը Ճակատում ընդգրկելու նպատակով շարունակել բանակցությունները մյուս ընդդիմադիր ուժերի հետ և արդեն սեպտեմբերի 21-ին ստորագրել ու հրապարակել Հանրային փրկության ճակատի ստեղծման մասին հայտարարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին