Էռնեկյանը մտադիր է նաև մինչև «Զվարթնոց» օդանավակայան մետրո կառուցել. «Հրապարակ»
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, այնուամենայնիվ, մտադիր է արտաքին գործերի և էներգետիկայի նախարարությունների շենքը հյուրանոց դարձնել: Նման մտադրության մասին ավելի վաղ ևս տեղեկություններ էին շրջանառվել, սակայն ինչ-ինչ պատճառներով գործընթացը սառեցվել էր: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Ավելի ճիշտ՝ այն ժամանակ մամուլում գրվեց, որ շենքերն ամբողջությամբ չեն հանձնվել Էռնեկյանին: ԱԳՆ-ի առաջին հարկում տեղավորված «Նոյյան Տապան» գրախանութը հետն է հանձնվել, իսկ գրախանութի տնօրինությունը մեծ պահանջներ է դրել Էռնեկյանի առաջ, ինչից էլ սփյուռքահայ բարերարը նեղվել է և գործընթացը կանգնեցրել: Այժմ նորից իշխանական կուլիսներում լուրեր են շրջանառվում, թե Էռնեկյանը խաղաղվել է և մտադիր է, այնուամենայնիվ, հյուրանոցը կառուցել: Ավելին, ասում են, թե արգենտինահայ գործարարը մտադիր է նաև մինչև «Զվարթնոց» օդանավակայան մետրո կառուցել»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան