Նադեժդա Սարգսյան. Մի քանի տարի շարունակ Մշակույթի նախարարությունը ոչինչ չարեց
Երգչուհի Նադեժդա Սարգսյանը՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի կինը, հաջորդ շաբաթ կհանդիպի Կոտայքի մարզպետին: Երգչուհին Կ. Գուլոյանի հետ հանդիպմանը քննարկելու է ամուսնու հեղինակած «Անվերջության ժապավեն» քանդակի ճակատագիրը: Panorama.am-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ պահպանել է ամուսնու գծած բոլոր էսքիզները: Դրանք իր հետ կտանի:
«Խոսելու ենք, թե ինչպես պետք է վերականգնվի քանդակը: Էսքիզները պահպանվում են: Մի ուրիշ էսքիզ էլ պարոն Բեջանյանը արել, որը հետագայում կներկայացնեմ: Մի քանի տարի շարունակ նախարարությունը ոչինչ չարեց, Դավիթը դեռ առողջ էր, մասնակցում էր քննարկումներին»,-ասաց Նադեժդա Սարգսյանը:
Նրա խոսքով, Դ. Բեջանյանը արձանի ճակատագրի վերաբերյալ մտահոգ էր, ուզում էր, որ այն պահպանվի, վերականգնվի:
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ թալանված արձանի շուրջ լրատվամիջոցների ու քաղաքացիների ահազանգերից ու հրապարակումներից հետո Մշակույթի նախարարությունն անդրդվելի մնաց՝ քանդակը չվերականգնվեց:
Չի՞ պատրաստվում նախարարությունը վերականգնել արձանը: Panorama.am-ի այս հարցին նախարարությունից պատասխանել էին. «Մշակույթի նախարարությունը սպասում է, թե երբ պետք է Երևան-Սևան մայրուղու վրա` Չարենցավանի մոտ 1974թ. կանգնեցված քանդակագործ Դավիթ Բեջանյանի 20 մետր բարձրության «Հավերժության ժապավեն» պղնձաձույլ արձանը «վնասած անձը» փոխհատուցի՝ որպեսզի կոտրված մասերը վերականգնեն»:
Դավիթ Բեջանյանի դուստրը՝ երգչուհի Էմին օրերս բաց նամակ հղեց մարզպետին՝ խնդրելով օգնել հնարավորինս վերականգնելու ավերակների վերածված հուշարձանը:
Կոտայքի մարզպետարանից տեղեկացանք, որ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել երգչուհի Էմմիի հետ, սակայն պարզելով, որ նա Հայաստանի Հանրապետությունում չէ՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հեռախոսազրույց է ունեցել երգչուհու մայրիկի՝ Նադեժդա Սարգսյանի հետ ու ձեռք է բերվել համապատասխան հանդիպում կազմակերպելու և հարցի վերաբերյալ շահագրգիռ քննարկում ծավալելու պայմանավորվածություն:
Նշենք, որ արձանը գտնվում է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտ, կանգնեցվել է 1974թ.-ին, ունի 20 մ բարձրություն:
Թալանված ու ավերված քանդակի վերաբերյալ Panorama.am-ի այլ հրապարակումներ՝
Մինչ մշակույթի նախարարությունը սպասում է, ճակատագրի հեգնանքով «Հավերժության ժապավենը» ոչնչանում է
Կերան «Հավերժության ժապավենը»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան