«Հայֆիլմ»-ի թվայնացված ֆիլմից 103-ի որակը մասնագիտական հանձնաժողովը գնահատել է ոչ բավարար
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից մշակվել է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան «Գաֆեսճյան» հիմնադրամից ետ վերցնելու և Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին» որոշման նախագիծ: Նախագիծը քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների կողմից, ինչպես նաև ՀՀ կառավարությունում:
«Հայֆիլմ» կինոստուդիայի հետ կապված հետագա գործընթացները կկանոնակարգվեն ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման ընդունումից հետո»,-հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից՝ պատասխանելով Panorama.am-ի հարցերին՝
1. Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ կինոստուդիան» կառավարությանը վերադարձնելուց հետո արդեն որոշվե՞լ են հետագա քայլերը:
2. Այս պահին մշակվա՞ծ է կինոստուդիայի զարգացման ռազմավարություն:
3. Ի՞նչ վիճակում է արխիվը:
4. Որտեղի՞ց է կառավարությունը միջոցներ հատկացնելու կինոստուդիայի պահպանման, զարգացման համար
5. Արդյո՞ք «Հայֆիլմը» կրկին կվաճառվի:
Հիշեցնենք, որ կառավարության օգոստոսի 31-ին կառավարության ընդունած որոշմամբ, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը՝ 2 միլիարդ 702 մլն 469 հազար դրամ գնահատված արժեքով, կվերադարձվի ՀՀ կառավարությանը:
Նախարարությունից հայտնում են, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմաֆոնդը ներառում է 460 ֆիլմ և վերջիններիս ելանյութերը, որոնք պահպանվում են ՌԴ պետֆիլմաֆոնդում և «Մոսֆիլմ» կինոստուդիայում: Ֆիլմերի նկատմանբ սեփականության իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Ստանձնած պարտավորությունների համաձայն՝ «Գաֆեսճյան» հիմնադրամը ֆիլմաֆոնդի 460 ֆիլմից թվայնացրել է 353-ը, որոնցից 103-ի որակը ՀՀ ազգային կինոկենտրոնի մասնագիտական հանձնաժողովը գնահատել է ոչ բավարար։ 2014թ.-ից ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ կառավարության հանձնարարությամբ սկսել է ֆիլմաֆոնդի՝ դեռևս չթվայնացված ֆիլմերի թվայնացման գործընթացը, որի արդյունքում արդեն թվայնացվել է 16 ֆիլմ: Մշակույթի նախարարության փոխանցմամբ, ծրագիրը կրելու է շարունակական բնույթ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան