Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Երևանի Բաղրամյան պողոտայից վաղ առավոտյան բերման ենթարկված ցուցարարներն ազատ են արձակվել: Այս մասին Panorama.am հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Բերման ենթարկվածների վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն:
Նախօրեին Երևանի «Ազատության» հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրահավաք էր կազմակերպել, այնուհետև հանրահավաքի մասնակիցները շարժվել էին Բաղրամյան պողոտա, սկսել նստացույց փակելով Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածը: ՀՀ ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին տրամադրել էր 6 ժամ ժամանակ՝ մինչև 2015թ. սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը 05:00 Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար: Ցուցարարները չէին կատարել ոստիկանների պահանջը և սահմանված ժակետը լրանալուց հետո ՀՀ ոստիկանությունը ձեռնամուխ էր եղել Բաղրամյան պողոտայի արգելափակման վերացմանը: Ոստիկանական միջոցառումների իրականացման ընթացքում առերևույթ իրավախախտում կատարած անձինք տարվել են ՀՀ ոստիկանության բաժիններ: Բերման էր ենթարկվել 48 ցուցարար:
Նախորդող հրապարակումներ՝
Բերման է ենթարկվել 48 ցուցարար, Բաղրամյան պողոտայի երթևեկությունը վերականգնված է. Ոստիկանություն
Ոստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտան. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)
ՀՀ ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին տրամադրում է 6 ժամ
«Ժամը 23:00-ին սկսվում է լռության ժամը». Ոստիկանության զգուշացումը ցուցարարներին
Ոստիկանությունը կոչ է անում ազատել Բաղրամյան պողոտան
Հոսանքի թանկացման դեմ երթի մասնակիցները Բաղրամյան պողոտայում են
Օրենքից դուրս ոչինչ թույլ չենք տալու. Փոխոստիկանապետը դիմեց «Ոչ թալանին» նախաձեռնությանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում