Սպառողները իրենց օգտագործած էլէներգիայի վարձավճարից ավել գումար են վճարել. «Ժողովուրդ»
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում էլէներգիայի դիմաց վճարումները կազմել են 103 տոկոս։ Այս կերպ ասած՝ սպառողները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանն իրենց օգտագործած էլէներգիայի վարձավճարից ավել գումար են վճարել։
Առավել ուշագրավ է ոռոգման համակարգի վճարումների ցուցանիշը, այստեղ «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ գերավճարը կրկնակիից էլ ավել է։ Ոռոգման համակարգն այս տարվա առաջին կեսում սպառել է 1 մլրդ 795 մլն դրամի էլէներգիա, բայց դրա դիմաց վճարել է 3 մլրդ 878 մլն դրամ՝ այսինքն 220 տոկոս։
«Ի դեպ, էլէերգիայի վարձավճարների թերի վճարում առկա է միայն բյուջետային կազմակերպությունների մոտ։ Բյուջետային կազմակերպությՈւնները վճարել են իրենց սպառած էլէներգիայի վարձավճարի 99 տոկոսը։ Այսինքն՝ պետակա կազմակերպությունները պարտք են մնացել 1 տոկոսի չափով»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան