Սահմանադրության նախագիծը հանրաքվեի կդրվի դեկտեմբերի 6-ին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն օրերս ՀՀԿ ղեկավար կազմին տեղեկացրել է, որ նախնական քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի՝ նոր Սահմանադրության նախագիծը պետք է հանրաքվեի դրվի դեկտեմբերի 6-ին։
«Այդ իսկ պատճառով էլ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավար կազմին հանձնարարել է արդեն իսկ ամբողջ թափով ձեռնամուխ լինել սահմանադրական հանրաքվեի շտաբների կազմավորմանը։ Ենթադրվում է, որ առաջիկա՝ եկող երեքշաբթի մեկնարկող քառօրյայում կսկսվի նոր Սահմանադրության նախագծի քննարկումը։ Եթե եկող շաբաթ ԱԺ-ն չհասցնի ավարտել նախագծի քննարկումը և այն քվեարկության դնել, ապա ենթադրվում է, որ արդեն հոկտեմբերի 5-8-ը հրավիրվելիք հաջորդ քառօրյայում հնարավոր կլինի խորհրդարանում կազմակերպել փաստաթղթի քվեարկությունը։ Ի դեպ, այլևս ակնհայտ է, որ ԱԺ-ում նոր Սահմանադրության նախագծին դեմ պատգամավորների թիվը առավելագույնի կլինի մեկ տասնյակի սահմաններում»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան