Ալ Քաիդայի առաջնորդը ջիհադիստներին միասնության կոչ է արել
«Ալ-Քաիդայի» պարագլուխ Այման Զավահիրին կրկնել է համագործակցության կոչը` Սիրիայում և Իրաքում միմյանց հետ հակամարտող իսլամիստների միջև: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Զավահիրին ասել է, որ չնայած իր շարժման և «Իսլամական պետության» միջև տարակարծություններին, պետք է համատեղ պայքարել թշնամիների դեմ: Նա կոչ է արել դադարեցնել զինված գործողութունները ջիհադիստների խմբավորումների միջև:
Վերլուծաբաների կարծիքով, ԻՊ ազդեցության աճը մեծապես ստվերել է «Ալ Քաիդային», այս խմբերը Սիրիայում հաճախ են զինված հակամարտության մեջ մտել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա