Հայաստանում նվազել են հացի, ալյուրի, մակարոնեղենի արտադրության ծավալները
Հայաստանում 2015 թվականի հունվար-հուլիս ամիսներին արտադրվել է 168 հազար տոննա հաց, ինչը 2014թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 1.8 տոկոսով նվազել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում 12.3%-ով նվազել է ալյուրի արտադրությունը` կազմելով 105.5 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրության ծավալները նվազել են 11.9%-ով` կազմելով 8 866.7 հազար տոննա:
Ըստ ԱՎԾ-ի` այս տարվա հունվար-հուլիսին 37.9%-ով նվազել է նաև մակարոնեղենի արտադրությունը. եթե նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 2 725.0 հազար տոննա մակարոնեղեն, ապա այս տարի` 1 693.5 հազար տոննա:
Նշենք նաև, որ վիճակագրության համաձայն` այս տարվա յոթ ամիսներին ավելացել է միայն ձավարեղենի արտադրությունը, մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտադրվել է 474.4 հազար տոննա ձավարեղեն` ապահովելով 48.9 տոկոսի աճ: