Աշոտյան. Հայաստանում բարեփոխումների ընթացքը չի դանդաղի
Բոլոնիայի գործընթացի քարտուղարության փոխանցումը Հայաստանից Ֆրանսիային ոչ միայն չի դանդաղեցի ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների և արդիականացման ընթացքը Հայաստանում, այլ ընդհակառակը, նոր թափ կհաղորդի դրան, քանզի մեր պարտավոր ենք կիսելու մեր կուտակած փորձը մեր գործընկերների հետ: Այս մասին ասել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ Եվրոպական հանձնաժողովի կրթության և մշակույթի գլխավոր տնօրինության բարձրագույն կրթության արդիականացման և Էրասմուս ծրագրի գծով տնօրեն Ադամ Թայսոնի հետ հանդիպմանը:
Նախարարը նշել է, որ Բոլոնիայի գործընթացի եռամյա քարտուղարությունը ստանձնելը մեծ պատասխանատվություն էր ՀՀ համար և այն էապես ազդել է ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների ընթացքի արագացման և որակական նոր մակարդակի բարձրացման վրա:
Ադամ Թայսոնը ևս մեկ անգամ խոսել է 2015թ. մայիսին Երևանում տեղի ունեցած Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովից ստացած տպավորությունների մասին՝ ընդգծելով կազմակերպչական բարձր մակարդակը և օրակարգում եղած հարցերի շուրջ մասնակիցների արդյունավետ ու ակտիվ քննարկումների ընթացքը:
ԿԳՆ հաղորդմամբ, կողմերը քննարկել են նաև Հայաստանում Էրասմուս ծրագրի ազգային գրասենյակ հիմնելու, ծրագրին Հայաստանի ակտիվ և համակողմանի ներգրավման հետ կապված մի շարք հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները