Ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահարը նվագել է Բրյուսելի մետրոյում
Ֆրանսիացի դաշնակահար Ֆրանկ Բրալեն պատմության մեջ առաջին անգամ համերգ է տվել Բրյուսելի մետրոյի գնացքում: Բի-Բի-Սի-ի փոխանցմամբ, ուղևորները լսել են Բեթհովենի, Դեբյուսիի և Շոպենի ստեղծագործությունները համաշխարհային ճանաչում ունեցող երաժշտի կատարմամբ:
Բրոլեն խոստովանել է, որ հաճախ է նախանձով վերաբերվել կիթառահարներին, ովքեր կարող են նվագել որտեղ ուզում են, դրա համար էլ հատկապես ուրախ է, որ իրեն հաջողվել է անել նման մի բան:
Ֆրանկ Բրոլեն Վալոնիայի Թագավորական կամերային նվագախմբի գեղարվեստական տնօրենն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա