Քաղցկեղով հիվանդի մարմնում 3D տպիչով տպած տիտանից կողեր են տեղադրել
Այն բանից հետո, երբ 54-ամյա իսպանացու մոտ հայտնաբերվեց կողերի և կրծոսկրի սարկոմա, բժիշկները հսկայական ուռուցքի պատճառով հեռացրեցին նրա կողերի և կրծոսկրի մի մասը և որոշում կայացրեցին կողերը փոխարինել հարթ մետաղական թիթեղով:
Ինչպես տեղեկացնում է «Զդոռովյե» ամսագիրը, 3D նմուշի պրոթեզը պատրաստել են Ավստրալիայում: Այսպիսով, քաղցկեղով հիվանդի մարմնում տեղադրել են 3D տպիչով տպած տիտանից կողեր: Սա նշանակում է, որ այսուհետ 3D տպիչի շնորհիվ հնարավոր կլինի անհատական կողեր մշակել:
Այս իմպլանտը այնքանով է լավը, որ այն հնարավորություն է տալիս կողերը պատրաստել ճիշտ և ճիշտ հիվանդի չափերով: Դրա պատրաստումը շատ քիչ ժամանակ է խլում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում