«Գութան» փառատոն. Ազգագրական երգեր ու պարեր՝ կենդանի կատարումներով ու կենդանի նվագակցությամբ
Ազգագրական երգերի, ազգագրական պարերի ներկայացում ժամանակի ազգագրական խմբերի կատարմամբ՝ իրենց էթնիկ տարբերակով, առանց որևէ ժամանակակից մշակումների: Այս ամենը՝ «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի փառատոնի շրջանակում, որը կայանալու է սեպտեմբերի 28-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ): Panorama.am-ի հետ զրույցում ասաց փառատոնի հիմնադիր «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի նախագահ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը:
Փառատոնին, նրա խոսքով, մասնակցելու են Հայաստանի բոլոր լավագույն ազգագարական խմբերը՝ «Ակունք», «Մարաթուկ», «Սասուն», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Մենք ենք մեր սարրը» /Արցախ/, «Տարոնցիներ», «Նուբար», «Վերադարձ», «Մշո հավքեր» /Գավառ/, «Մասունք», «Գոանի»: Յուրաքանչյուր խումբ ներկայացնելու է Հայաստանի մեկ տարածաշրջանը: Ա. Գրիգորյանը տեղեկացրեց, որ փառատոնի ընցթացքում ցուցադրվելու է հայ ազգային երգարվեստի երախտավորների մասին պատմող ֆիլմեր՝ արժևորելով նրանց ունեցած գործունեությունն ու մեզ փոխանցված ավանդը:
«Փառատոնը երկրորդ տարին է անցկացվում, բայց արդեն բավականին մեծ հաջողություններ ունենք, անմիջապես մեծ մասսայականության վայելեց: Մեր քաղաքացիներն անհամբեր սպասում են, պարբերաբար հետաքրքրվում են, թե երբ է կայանալու փառատոնը: Կարող ենք ասել, որ փառատոնը ծառայում է իր նպատակին՝ տարածել հայկական ազգային ավանդական երգն ու պարը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդ սերնդին»,- նշեց փառատոնի հիմնադիրը:
Ա. Գրիգորյանը կարևորեց այն հանգամանքը, որ փառատոնի ընթացքում ներկայացվում է իսկական, մաքրամաքուր հայ ազգային ավանդական երգն ու պարը. «Փառատոնի սկզբունքն է՝ ներկայացնել միայն ազգագրական երգեր և պարեր, ինչպես կենդանի կատարումներով, այնպես էլ կենդանի նվագակցությամբ, այն էլ միմիայն օգտագործելով մեր ազգային նվագարանները` դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան