Մանոյան. Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են Ադրբեջանի հնարավորությունների վրա
Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն ազդում, արդեն ազդել են Ադրբեջանի հնարավորությունների վրա: «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Մենք պետք է զգոն լինենք, հետևենք իրադարձություններին, քանի որ Հայաստանի սահմանից հեռու չէ այդ ամենը տեղի ունենում, ավելին դրանց մեծ մասը Արևմտյան Հայաստանի տարածքներում են տեղի ունենում: Այդ իրադարձությունները կարող են ազդել, կարծում եմ, արդեն ազդում են Ադրբեջանի հնարավորությունների վրա»,-ասաց Մանոյանը, ավելացնելով, որ այդ դեպքերի պատճառով Բաքու-Թբիլիսի-Կարս գազամուղն արդեն երկու անգամ պայթեցվել է, դրա գործունեությունը հիմա դադարեցված է:
Մանոյանն այն կարծիքին է, որ Թուրքիայի ներսում կատարվող իրադարձությունները չեն կարող Հայաստանի անվտանգությանը լուրջ սպառնալիք լինել, սակայն ամեն դեպքում, նրա համոզմամբ, պետք է Հայաստանը զգոն լինի:
Թուրքիայում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ կարդացեք նաև՝
Էստուքյան. Քրդական շարժումը հայերին վերագրելու ամենալկտի փորձերն են արվում
Լևոն Հովսեփյան. Թուրքական բանակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ կիրականացնի ՔԲԿ-ի դեմ
Թուրքիան գնալով ավելի խորն է մխրճվում Մերձավոր Արևելքի խնդիրների մեջ. Սաֆրաստյան
Թուրքագետ. Թուրքիայում քրդամետ ԺՀԿ-ն արտահերթ ընտրություններով կանցնի