
ԵԽԽՎ զեկուցողն այցելում է շփման գիծ՝ Ադրբեջանի կողմից
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրված զեկույցի զեկուցող, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը փաստահավաք այցով սեպտեմբերի 15-16-ին կլինի Լեռնային Ղարաբաղի շփման գծում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կողմից։
Ինչպես նշվում է ԵԽԽՎ կայքում, շփման գծի մյուս կողմից զեկուցողի այցը նախատեսվում է մոտ ապագայում։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը հայտարարել է, որ բոյկոտում է ԵԽԽՎ-ում ԼՂ զեկույցի պատրաստման գործընթացը։
Ռոբերտ Ուոլտերն արդեն մեկ անգամ փաստահավաք այցով եղել է Ադրբեջանում՝ մարտի 12-13-ին։
Նախորդող
ԵԽԽՎ հերթական ամոթը. Ադրբեջանական լոբբիստը նշանակվեց ԼՂ զեկուցող
ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող բրիտանացին Թուրքիայի քաղաքացիություն է ստացել